Գերմանիայի կառավարությունը մտադիր է արագացնել Հյուսիսային Աֆրիկայից ապօրինի ներգաղթյալների վերադարձը հայրենիք։ Բերլինում կանցլեր Անգելա Մերկելը եւ Թունիսի նախագահ Յուսեֆ Շահեդը պայմանավորվել են մշակել խնդրի լուծմանն ուղղված նոր ծրագիրը, հաղորդում է DW–ն։
Կողմերը մտադիր են ավելի գրավիչ դարձնել ապօրինի միգրանտների համար կամավոր վերադարձը հայրենիք՝ ձեռնարկությունների եւ կրթական ծրագրերի ֆինանսավորման միջոցով։ Բացի այդ, քննարկվել են նաեւ ապօրինի ներգաղթյալների հարկադիր վերադարձին վերաբերող հարցերըԼ
2016 թվականի տվյալներով, Գերմանիայում բնակվում է 1500 թունիսցի, որոնց մերժվել է տրամադրել ապաստան։ Գերմանիայում ապաստան չստացած միայն 116 թունիսցի է անած տարի վերադարձել հայրենիք։