տուն Քաղաքական Միջազգային Գերմանիան հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման երեք նախապայմանները

Գերմանիան հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման երեք նախապայմանները

90
0

steinmeier_1405970565-768x432

Գերմանական Die Zelt-ին տված հարցազրույցում Գերմանիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների վերացման ժամանակը դեռ չի եկել, սակայն հիմա ժամանակն է սահմանել այդ պատժամիջոցների վերացման պայմանները:

Նրա խոսքերով` պաժամիջոցների վերացման համար Ռուսաստանի իշխանությունները պետք է կատարեն 3 հիմնական պահանջները:

Առաջինով անհրաժեշտ է հանել զորքերը բուֆերային գոտուց, որը ներկայում ձևավորվել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում: Միայն ապառազմականացված գոտին թույլ կտա ապահովել սեպտեմբերի 5-ի պայմանավորվածությունները:

Շտանմայերի երկրորդ պայմանով անհրաժեշտ է էֆեկտիվ իրականացնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սահմանի վերահսկողությունը: Ամենադժվար նախապայմանը ինքնահռչակ հանրապետությունների տարածքում ընտրությունների անցկացումն է: