տուն Լուրեր Գերմանիան և Շվեդիան բողոքի նոտա են հղել Անկարային

Գերմանիան և Շվեդիան բողոքի նոտա են հղել Անկարային

93
0

nk

Ստամբուլում գերմանացի և շվեդ իրավապաշտպանների ձերբակալման փաստի առնչությամբ Գերմանիան և Շվեդիան բողոքի նոտա են հղել Թուրքիային:

Deutsche Welle-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ, այս առնչությամբ Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը, մասնավորապես շեշտել է, որ իրենց քաղաքացու նկատմամբ առաջադրված երկու մեղադրանքները հակասում են միմյանց։  Ըստ Շեֆերի Թուրքիան պետք է առնվազն կողմնորոշվի, թե ինչի մեջ է մեղադրում գերմանացի իրավապաշտպանին։

«Պաշտոնապես նրա նկատմամբ առաջադրված է  ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու մեղադրանք: Բայց այժմ էլ Թուրքիայի նախագահից լսում ենք, թե նա  Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործակալն է և, որ  նա ցանկացել է մասնատել Թուրքիան։ Այս երկու մեղադրանքը մի տեղում չեն կարող լինել»,-ասել  է Շեֆերը:

Նա շեշտել է, որ իրենք «ամեն ինչ անում են, որ  ձերբակալվածները չդառնան Թուրքիայի կառավարության գերիները»:

Աղբյուր`    Ermenihaber.am