Գերմանիան չի փակի իր սահմանները Մերձավոր Արեւելքից եկող փախստականների հոսքի առջեւ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է Associated Press-ը:
Նա նշել է, որ Գերմանիան կարող է վերահսկել ներգաղթյալների հոսքը, բայց ամբղջությամբ չի փակի սահմանները, ինչպես այս գիշեր դա արել է Հունգարիան, հաղորդում է Gazeta-ն:
«Ես աշխատում եմ բոլոր ուժերի հետ՝ կայուն որոշումների հասնելու համար, եւ նրանք դրանք կախված չեն միայն մեզնից եւ ժամանակ են պահանջում»,-ընդգծել է կանցլերը: