տուն Քաղաքական Միջազգային Գերմանիան անհանգստացած է Ռուսաստանի գործողություններից

Գերմանիան անհանգստացած է Ռուսաստանի գործողություններից

125
0

5825386-3x2-940x627

Գերմանիայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սավսան Շեբլին հայտարարել է, որ իր երկիրը «խոր անհանգստությամբ» է հետևում Ռուսաստանի` Սիրիայում իրականացվող գործողություններին, հաղորդում է TASS-ը:

«Հարկավոր է մի սեղանի շուրջ բերել Սիրիայի ապագային այս կամ այլ կերպ առնչվող բոլոր կողմերի ներկայացուցիչներին: Ոչ մի կողմ չի կարող լուծել այս խնդիրը ռազմական ճանապարհով: Հարկավոր է ջանքեր գործադրել գործընթացը քաղաքական հարթակ տեղափոխելու ուղղությամբ»,- ասել է Շեբլին:

Նա նաև նշել է, որ ռուսական կողմի գործողությունները չեն թեթևացրել իրավիճակը: