«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը «Ֆեյսբուք»-ի էջում գրել է. «Դեռ կառաարությունում էի, երբ Հայաստան եկան Գերմանիայում ապրող հայեր, ովքեր ուզում էին ներդրում կատարել Հայաստանում։
Ներկաացրինք, որ այսուհետ Հայաստանում բիզնեսն ազատ է և պետությունը յուրաքանչյուրի կողքին է, ով ցանկություն ունի Հայաստանում ներդրում կատարել։
Այսօր արդեն ներկա եմ 200.000€ և ավելի արժողությամբ, Եվրոպական ստանդարտներին համապատասխան և Գերմանական տեխնոլոգիաներով հագեցած տեխզննման կայանի բացմանը։
Վստահ ենք նման իրադարձությունները շարունակական կլինեն և շատերը կվերադառնան հայրենիք այստեղ ապրելու և իրենց բիզնես ներդրումն անելու»: