տուն Քաղաքական Միջազգային Գերմանացի բուժեղբայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Գերմանացի բուժեղբայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման

115
0

doktor-zdorove-rebenka

Գերմանիայում բուժեղբայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման երկու հիվանդների սպանելու համար: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:

Աղբյուրը նշում է, որ հիվանդները մահացել են միջադեպի արդյունքում, որը տեղի է ունեցել մի երեկույթի ժամանակ: Բուժեղբայրը երեկույթի մասնակիցներին թմրանյութի մահացու չափաբաժին է տվել, իսկ հետո փորձել է վերակենդանացնել նրանց:

«Մեղադրյալը դատապարտվում է ցմահ ազատազրկման»,- հայտարարել է դատավորը` հավելելով, որ դատապարտյալը մեղավոր է ճանաչվել նաև սպանության երկու փորձ կատարելու մեջ:

Նշվում է, որ 10 տարի առաջ բուժեղբայրը դատարանի առաջ էր կանգնել նմանատիպ հանցագործություն կատարելու մեղադրանքով, երբ քննվում մէր 30 անձանց սպանության գործը: