Գերմանական Median Empire բայքերների ակումբի անդամները, որը գտնվում է Քյոլնում, մեկնել են Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաք, ուր «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները փորձում են նվաճել այն։ Այս մասին գրում է գերմանական Focus ամսագիրը։
Ակումբի անդամները ֆեյսբուքյան իրենց էջում գրել են, որ այն ժամանակ, երբ մյուսները միայն խոսում են, իրենց տղաները պատերազմում են ճակատում։ Հայտնի է, որ այդ ակումբի շատ անդամներ ազգությամբ քուրդ են։ Ֆեյսբուքյան էջում հրապարակվում են նաև լուսանկարներ ռազմական գոտուց։
Սակայն Գերմանիայի ոստիկանութոյւնն այլ կարծիքի է բայքերների գործողությունների դրդապատճառների մասին։ Ըստ ոստիկանության՝ այսպիսով բայքերները ձգտում են ավելի մեծ վարկ ունենալ Գերմանիայի բայքերների շրջանում՝ ներկայանալով որպես զիլ, մարտնչող տղաներ։