Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է մնացել երեկ Բելգիայում կայացած «Անդերլեխտ» — «Բորուսիա» խաղից (0։3)։ Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով այդ հանդիպմանը չի մասնակցել Հենրիխ Մխիթարյանը։
«Մենք իդեալական խաղ անցկացրինք։ Այն սկսվեց լավագույն կերպ՝ արագ գոլով։ Հետո մենք վերահսկում էինք խաղը, չէի ասի, թե 100 տոկոսով, ասենք՝ 80։ Ավելի շատ գոլային պահեր ունեցանք, որոնց մեծ մասը, ցավոք, չկարողացանք իրացնել։
Երկրորդ խաղակեսում կար մի պահ, երբ մենք ստիպված էինք քրտնաջան աշխատել, որպեսզի արդյունքի հասնենք, սակայն մենք ևս երկու անգամ խփեցինք և խաղն ավարտվեց», — ասել է Կլոպը։