տուն Քաղաքական Միջազգային General Motors-ն անսարքության պատճառով հետ է կանչում հարյուր հազարավոր ավտոմեքենաներ

General Motors-ն անսարքության պատճառով հետ է կանչում հարյուր հազարավոր ավտոմեքենաներ

172
0

GeneralMotors

Աշխարհում մեքենա արտադրող ընկերություններից մեկը՝ ամերիկյան General Motors կոնցեռնը հետ է կանչում մի քանի հարյուր հազար մեքենա՝ արգելափակման համակարգում գոյություն ունեցող խնդիրների պատճառով։

Cadillac մակնիշի մեքենաներում արգելափակելիս գրանցվել են բռնկման դեպքեր։ Անսարքություն ունեցող մեքենաների մեծ մասը վաճառվել է ԱՄՆ-ում և Կանադայում։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք այս խափանումների հետևանքով կա՞ն տուժածներ։

Մայիս ամսին ամերիկյան իշխանությունները General Motors-ին տուգանել են 35 մլն դոլարով անսարք մեքենաները ժամանակին հետ չկանչելու համար։