տուն Քաղաքական Միջազգային Գենդերային հավասարության աղյուսակում Հայաստանը 103-րդն է 142 երկրների շարքում (տեսանյութ)

Գենդերային հավասարության աղյուսակում Հայաստանը 103-րդն է 142 երկրների շարքում (տեսանյութ)

143
0

gender-equality

Հյուսիսային Եվրոպայի երկրներն ամենազարգացածն են գենդերային հավասարության տեսակետից։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ հղում կատարելով Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից կազմված վարկանշային աղյուսակում, որում կա 142 երկիր։
Հայաստանն այս ցուցակում 142-րդն է։

Հայաստանում իրավիճակը բարդ է առողջապահական ոլորտում, որի ցուցանիշով այս աղյուսակում մեր երկիրը 142-րդն է։ Կրթական ոլորտի հնարավորություններով Հայաստանը 31-րդն է, տնտեսական մասնակցության հնարավորություններով՝ 82-րդը, քաղաքական իրավունքներով՝ 123-րդը։

Տարածաշրջանում Ադրբեջանը գտնվում է 94-րդ հորիզոնականում, Թուրքիան՝ 125-րդն է, Իրանը՝ 137-րդը։

Եվրասիական տնտեսական միությունում մեր ապագա գործընկեր երկրներից Բելառուսը 32-րդն է, Ռուսաստանը՝ 75-րդը, Ղազախստանը՝ 43-րդը։

Լավագույն տասնյակում են Իսլանդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Նիկարագուան, Ռուանդան, Իռլանդիան, Ֆիլիպինները, Բելգիան։

Վատագույն տասնյակում են Եմենը, Պակիստանը, Չադը, Սիրիան, Մալին, Իրանը, Կոտ դ՛Իվուարը, Լիբանանը, Հորդանանը, Մարոկկոն։