տուն Լուրեր Գեղարքունիքի մարզում սելֆի անելիս 7-ամյա երեխան 7 մետր բարձրությունից ընկել է

Գեղարքունիքի մարզում սելֆի անելիս 7-ամյա երեխան 7 մետր բարձրությունից ընկել է

87
0

2668416dd208a6b3298f156af42476f1

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` հոկտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7-ամյա Ռուդոլֆ Վարդանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս տեղափոխվել է «գլխի ծոծրակային շրջանի քերծվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Ռ. Վարդանյանը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի է, սակայն ժամանակավորապես բնակվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: Պարզվել է` Ռ. Վարդանյանը ընտանիքի անդամների հետ այցելել է Գեղարքունիքի մարզ: Սևանա լճի հարևանությամբ գտնվող «Տապան» ռեստորանի մոտ լուսանկարվելիս (սելֆի)` քարի վրայից մոտ 7 մետր բարձրությունից վայր է ընկել: Սևանի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխային տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Shamshyan.com