տուն Լուրեր Գեղամյանի որդին Բուլղարիային մատուցած ծառայությունների դիմաց այդ երկրի քաղաքացի է դարձել. Hetq.am

Գեղամյանի որդին Բուլղարիային մատուցած ծառայությունների դիմաց այդ երկրի քաղաքացի է դարձել. Hetq.am

85
0

Բուլղարիայի քաղաքացի դարձած հայերից մեկը պատգամավոր Արտաշես Գեղամյանի կրտսեր որդին է՝ Արմեն Գեղամյանը: 2006-2009 թթ. Արմեն Գեղամյանը եղել է Սոֆիայում հիմնադրված եւ հայկական արմատներ ունեցող «Ռենո Բուլղարիա» ՍՊԸ-ի տնօրենը: Ավելի ուշ նա դարձել է Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության երկրորդ կարգի մասնագետ:

Ա. Գեղամյանի քաղաքացիություն ստանալու գործը կազմվել է 2008-ին, նրա համար միջնորդել է պետական ադմինիստրացիայի եւ ադմինիստրատիվ ռեֆորմների նախարար Նիկոլայ Վասիլեւը: Միջնորդության մեջ նշվել է, որ Գեղամյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, մասնագիտացել է Լոնդոնի համալսարանում (խոսքը «Մետրոպոլիտենի» մասին է- հեղ.)՝ միջազգային բիզնեսի եւ մենեջմենթի ոլորտում: Արմեն Գեղամյանին Բուլղարիայի քաղաքացիություն շնորհվել է 2009-ի հուլիսի 7-ին, սակայն նա շարունակում է մնալ նաեւ ՀՀ քաղաքացի, գրանցված է Երեւանում: Խորհրդարանական հանձնաժողովը վերոնշյալ միջնորդության մասին հետեւյալ դիտարկումն է արել. «Նշված չէ, թե Բուլղարիայի Հանրապետությունն ինչ հատուկ հետաքրքրվածություն ունի Արմեն Գեղամյանին քաղաքացիություն շնորհելու մեջ, նրա կողմից չկա կոնկրետ ավանդ եւ հատուկ վաստակ՝ բուլղարական քաղաքացիություն ստանալու համար»:

Նյութի ամբողջական տարբերակը՝ Hetq.am կայքում