ԱԺ-ի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն այսօր հանձնաժողովի նիստում կառավարությանը կոչ արեց կարճ ժամկետում շատ նախագծեր չներկայացնել հանձնաժողովի քննարկմանը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի արտահերթ նիստի այսօրվա օրակարգում մեկ տասնյակից ավելի նախագծեր են ընդգրկվել, որոնք պետք է ներառվեն մարտի 6-ին հրավիրված արտահերթ նիստի օրակարգում:
Գեւորգ Կոստանյանի խոսքով՝ կառավարության այսպիսի գործելաոճը իրենց համար անընդունելի է. կարճ ժամկետում բազմաթիվ նախագծեր են ներկայացվում հանձնաժողովի քննարկմանը: «Հետագայում մեզ համար նման գործելաոճն անընդունելի է: Նման բան չի լինելու»,- հայտարարեց Կոստանյանը:
Սոնա Դավթյան