տուն Քաղաքական Միջազգային «Գազպրոմի» ղեկավարությունը կմեկնի Անկարա՝ «Թուրքական հոսքի» վերսկսման բանակցություններ վարելու

«Գազպրոմի» ղեկավարությունը կմեկնի Անկարա՝ «Թուրքական հոսքի» վերսկսման բանակցություններ վարելու

83
0

turk hosqՌուսական «Գազպրոմ» պետական ընկերության ղեկավարությունը կմեկնի Թուրքիա, որտեղ «Թուրքական հոսք» նախագծի վերսկսման շուրջ բանակցություններ կվարի, հաղորդել է «Գազպրոմի» կառավարման փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այդ բանակցություններն արդեն փաստացի ընթանում են, գործընթացը սկսվել է դեռեւս Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարի հանդիպման ժամանակ: Այդ գործընթացը վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Օգոստոսի 31-ին նախատեսվում է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի այցը Թուրքիա եւ հանդիպումը գործընկերների հետ: Ես նույնպես պատրաստվում եմ մեկնել այնտեղ, գործընթացը փաստացի արդեն սկսվել է»,-հայտարարել է Մեդվեդեւը: