Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա՝ հունիսի 5-ի նիստում 10 մլր դրամով տուգանել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը:
Նշենք, որ ՀԾԿՀ-ն 2019 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում իրականացրել է մոնիթորինգ՝ ընկերության կողմից ներկայացված նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաստիության ստացման նպատակով։
Մասնավորապես, ընկերության կողմից ներկայացված նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության մեջ չի ներառվել առանձնատների, 3 դեպքում 100 խմ եւ ավելի ժամային սպառում ունեցող սպառողների, 2 դեպքում նախկինում դիմած եւ հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ գազամատակարարման ցանցին չմիացված գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացման վերաբերյալ տեղեկատվությունը:
Դիմող անձանց գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր կամ տեխնիկական պայման, գազամատակարարման պայմանագիր կնքելու առաջարկություն ներկայացվել է հեռախոսային կապի միջոցով, նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման նպատակով դիմող անձանցից գանձվել է միացման պայմանագրում ամրագրված վճարի 100 %-ը եւ այլն:
Հանձնաժողովը որոշել է կանոնների կետերը եւ լիցենզիայի պայմանները խախտելու համար ընկերությանը տուգանել` 10 000 000 դրամ գումարի չափով։