տուն Լուրեր Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

181
0

13.07.6

Օգոստոսի 16-ին, ժամը 10.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 33 շենքի 8-րդ հարկում 3 կգ-անոց գազի բալոնից առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, որի հետևանքով շենքի մուտքում այրվել է մոտ 1.5 գմ էլ.մալուխ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.51-ին, մարվել` 10.55-ին: