Վայոց Ձորի Չիվա գյուղում այսօր՝ մարտի 24-ին, ժամը 14.15-14.20-ի սահմաններում, գայլը հարձակվել է սիբեխ հավաքող գյուղացիների վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չիվայի գյուղապետ Նաիրա Սարգսյանը:
Նա նշեց, որ գայլը հարձակվել է 5 հոգու վրա, ովքեր գնացել էին գյուղից մոտ 500 մետր հեռավորությամբ գտնվող դաշտ՝ սիբեխ հավաքելու: Տուժածներից 4-ը կանայք են, մեկը՝ տղամարդ, կանանցից երկուսին գայլը վնասվածքներ է հասցրել դեմքի շրջանում, մյուսների դեպքում վնասել է ձեռքերը, ոտքերը, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում, առողջական վիճակը նորմալ է: Տղամարդուն հաջողվել է հարվածել եւ սպանել գայլին, կենդանուն վաղը կտանեն փորձաքննության, որպեսզի պարզեն՝ գազազած էր, թե ոչ, ինչպես կազմակերպել բուժումը եւ այլն: Գյուղապետը նշեց նաեւ, որ մի քանի օր առաջ էլ նույն գայլը հարձակվել էր հովիվի վրա, վնասել էր ոչխարներին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։