տուն Լուրեր Գասպարին ազատ կարձակվի

Գասպարին ազատ կարձակվի

74
0

Vardges

Քիչ առաջ  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը շուրջ  երկուսուկես ժամ տևած դռնփակ դատական նիստում՝  որոշում կայացրեց բավարարել պաշպանական կողմի բողոքը և բեկանել Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 19-ին կայացրած որոշումը:

Ըստ այդմ, վերաքննիչի որոշմամբ, վերացվում է Վարդգես Գասպարիի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, և նա պետք է անհապաղ ազատ արձակվի:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում է դատավորներին վիրավորելու և դատական նիստերը բոյկոտելու մեջ: Վարդգես Գասպարիի փաստաբանները չնայած դատական նիստին ներկա չէին, սակայն ավելի վաղ տարածվել էր Գասպարիի ձեռագրի  վերծանումը, որում ասվում էր, որ ակտիվիստի նկատմամբ  քրեակատարողական հիմնարկում հալածանքներ են իրականացվում:

Հիշեցնենք նաեւ, որ երեկ խորհրդարանում պատգամավորներն իրականացրել էին ստորագրահավաք, որով պահանջում էին փոխել Գասպարիի նկատմամբ խափանման միջոցը: