տուն Լուրեր Գարո Փայլանը Էրդողանի դեմ փաստաթղթերը հանձնել է դատարան

Գարո Փայլանը Էրդողանի դեմ փաստաթղթերը հանձնել է դատարան

73
0

garo-paylan

Թուրքիայի ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը այսօր՝ հոկտեմբերի 18-ին դատարան է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ փաստաթղթերը: Հայազգի պատգամավորը, սակայն, որևէ լավատեսություն չի ակնկալում դատարանի որոշման հարցում:

«Այսօր հանձել եմ դատարան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Այսպիսով, դատավորը պետք է որոշում կայացնի, իսկ մինչ այդ քննի գործը: Այդ ամենը, ցավոք սրտի, կարող է մի քանի շաբաթ տևել: Մենք կարծում ենք, որ մեզ չի հաջողվի հաջողության հասնել նման գործում: Դատավորները կարող են նույնիսկ չպատասխանել մեր հայցին, քանի որ նրանք չեն կարող Թուրքիայի նախագահին դեմ գնալ: Այնուամենայնիվ, ես չեմ պատրաստվում լռել, քանի որ վիրավորել են հայ ժողովրդին», —Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գարո Փայլանը:

Նրա խոսքով, Թուրքիայում հայերին համարում են թշնամի և ավելորդ է խոսել հասարակության կողմից լայնածավալ աջակցության մասին: