տուն Լուրեր Գառնիի անվճար մուտքի օրը փոխվել է

Գառնիի անվճար մուտքի օրը փոխվել է

88
0

1

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում մուտքն անվճար է:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ս.թ. օգոստոսի 30-ի N 670 հրամանի համաձայն, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում 2017 թ. սեպտեմբերի 30-ի աշխատանքային և անվճար այցելության օրը տեղափոխվել է 2017 թ. հոկտեմբերի 2-ը` երկուշաբթի օրը:

«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊՈԱԿ