տուն Լուրեր «Գառնի»-ի մուտքը հոկտեմբերի 2-ին անվճար կլինի

«Գառնի»-ի մուտքը հոկտեմբերի 2-ին անվճար կլինի

137
0

garnitachar

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում մուտքն անվճար է:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի օգոստոսի 30-ի N 670 հրամանի համաձայն, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում 2017 թ. սեպտեմբերի 30-ի աշխատանքային և անվճար այցելության օրը տեղափոխվել է 2017 թ. հոկտեմբերի 2-ը` երկուշաբթի օրը: Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից։