տուն Քաղաքական Միջազգային Գարեջրի և գինու սեղան՝ Բարոզուի և Ռոմպոյի հրաժեշտի երեկոյին

Գարեջրի և գինու սեղան՝ Բարոզուի և Ռոմպոյի հրաժեշտի երեկոյին

135
0

118150351__364053c

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար և Եվրամիության նախագահ ժոզե Մանուել Բարոզուն և Հերման վան Ռոմպոյը, ովքեր մեկ շաբաթ անց լքելու են իրենց պաշտոնները, երեկ կազմակերպել են հրաժեշտի երեկո՝ հյուրերին հրամցնելով բելգիական գարեջուր և պորտուգալական գինի։ Այս մասին պատմել է Բարոզուն։

Նրա խոսքերով՝ նախաճաշը սկսվել է գարեջրից։ «Նախագահ Ռոմպոյն ասել է, որ բելգիական գարեջուրը լավագույնն է աշխարհում։ Դրանից հետո մատուցվել է պորտուգալական գինի։ Ես կարծում եմ՝ գերազանց համադրություն է։ Սակայն չէի ասի, թե հենց դրա շնորհիվ ենք ունեցել ոգեշնչող արդյունքներ», — կատակել է Բարոզուն։

Երեկ կայացել է Եվրամիության խորհրդի վերջին նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել առաջիկա 15 տարում կտրուկ կրճատել ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ։