տուն Լուրեր Գարեգին Բ-ն նոր նշանակում է արել

Գարեգին Բ-ն նոր նշանակում է արել

84
0

Garegin

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Անդրեաս աբեղա Եզեկյանը ծառայության է կոչվել Մայր Աթոռի Հրատարակչական բաժնում:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից  հայտնում են, որ վերջինս օրեր առաջ է վերադարձել Սուրբ Էջմիածին` ավարտելով ուսումնառությունը Գերմանիայի Այխշտեդ-Ինգոշտադտի կաթոլիկ համալսարանում: