տուն Լուրեր «Գարդասիլով» պատվաստված 700 կին 160 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում Կոլումբիայի դատարանում....

«Գարդասիլով» պատվաստված 700 կին 160 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում Կոլումբիայի դատարանում. hetq.am

119
0

«Հետք»-ն ուսումնասիրում է Մարդկային պապիլոմավիրուսը (HPV) կանխելու համար Հայաստան ներկրված «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկման՝ տարբեր երկրներում առկա փորձը՝ հիմնված դատական գործերի վրա: Պատվաստանյութի բացասական հետևանքների փոխհատուցման ամենամեծ պահանջներից մեկը ներկայացվել է Կոլումբիայում: Կոլումբիացի 700 կին այժմ պատվաստանյութն արտադրող ընկերությունից պահանջում է 160 մլն դոլար: Դատական գործը դեռևս ընթացքի մեջ է: Կոլումբիացի կանանց փաստաբանի հետ դատարանում աշխատում է լրագրող, մարդաբան և հետազոտող Մարիո Լամոն (Mario Lamo): Ներկայացնում ենք հատված` նրա հետ հեռակա արված զրույցից:

Պարոն Լամոե՞րբ սկսվեց HPV պատվաստանյութի պարտադիրկիրառումը Կոլումբիայումև ո՞րտարիքային խմբի կանայք էիններգրավված ծրագրում:

HPV-ի դեմ պատվաստանյութըԿոլումբիայում ներկայացվեց2013թ. տարօրինակ ձևով. խորհրդարանն ընդունեց մի օրենք (թիվ 1626` ընդունված 2013թ. ապրիլի 30-ին), ըստ որի՝ HPV-ի դեմպատվաստումը «կամավոր է ևպարտադիր՝ թիրախային բնակչության համար»: Կառավարությունը պատվաստանյութերի համարծախսեց մոտ հարյուր միլիոն դոլար և սկսեց պատվաստման ծրագիրը, որի վերաբերյալ խոսք ասելուիրավունք չունեին ոչ պատվաստված աղջիկները, ոչ էլ նրանց ընտանիքները: Պատվաստանյութըպարտադիր էր դպրոցների 4-7-րդ դասարանի կամ 9-17 տարիքային խմբի աղջիկների համար:

HPV պատվաստանյութի ո՞ր տեսակը կամ տեսակներն էին կիրառվում այդ ծրագրիշրջանակներում:

Այն քառավալենտ HPV պատվաստանյութն էր` «Գարդասիլը»:

Իսկ ինչպե՞ս է պատվաստանյութը պարտադրվումինչպե՞ս է պետությունըպահանջում պատվաստվելայսինքնի՞նչ պիտի լինիեթե աղջիկները հրաժարվենպատվաստվելուց:

Աղջիկները պատվաստվում էին դպրոցներում: Նրանք երբեք չեն ստացել «իրազեկվածհամաձայնության» (informed consent) փաստաթուղթ` ստորագրելու համար, պատվաստանյութըմերժելու ոչ մի հնարավորություն չկար: Պատվաստման ծրագիրը սահմանեց պատվաստանյութիքվոտա, որը պետք է բավարարվեր:

Այնումենայնիվ, մի դատական գործից հետո Կոլումբիայի Սահմանադրական դատարանըպատվաստանյութի օրենքում փոփոխություն մտցրեց, ըստ որի` պատվաստանյութը պարտադիր չէ, և եթե մարդն ուզում է հրաժարվել դրանից, իր իրավունքն է: Սահմանվեց նաև, որպատվաստվողները պետք է ունենան «իրազեկված համաձայնության» իրավունք:

Ե՞րբ որոշեցիք ուսումնասիրել HPV պատվաստանյութի կողմնակի ազդեցություններըՈրո՞նք էին դրդապատճառները:

Ես սկսեցի այս պատվաստանյութի վերաբերյալ հետազոտություն անել 2013թ. փետրվարին, երբթերթում կարդացի, որ պատվաստման ծրագիրը պետք է սկսվի Կոլումբիայում, և որ այն «կամավոր է և պարտադիր»: Ես գիտեի այլ պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին ևորոշեցի հետազոտել նաև սրա հնարավոր կողմնակի ազդեցությունները: Իմացա մահվան ևհաշմանդամության դեպքերի մասին, որոնց հանգեցնում էր այս պատվաստանյութն աշխարհիտարբեր հատվածներում:

Որո՞նք են Ձեր հետազոտության հիմնական եզրակացությունները:

Սա շարունակական հետազոտություն է: Ես հրապարկել եմ իմ հիմնական եզրակացությունները լրագրային հոդվածներում և տեսանյութերում: Հետազոտության նպատակով ես կարդացել եմ բազմաթիվ գիտական նյութեր այս պատվաստանյութի մասին, համապատասխան գրքեր՝ գրված այս պատվաստանյութը հետազոտող բժիշկների կողմից, խոսել եմ պատվաստանյութից ազդեցություն կրած աղջիկների և նրանց ընտանիքների անդամների հետ, ԱՄՆ-ում մասնակցել եմ երկու միջազգային կոնֆերանսի՝ խոսելով Կոլումբիայում պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին և տեղեկություններ փոխանակելով գիտնականների, լրագրողների և ակտիվիստների հետ:

Պատվաստանյութի վտանգների մասին իմ առաջին հոդվածը, որը հրապարակվեց 2013թ., գրաքննվեց կոլումբիական eltiempo.com թերթի կողմից՝ այն պնդմամբ, որ նման վտանգներ գոյություն չունեն: Ես հոդվածում նշում էի, որ «Գարդասիլը» վտանգավոր պատվաստանյութ է, որը պատճառ է եղել մի քանի մահերի և հաշմանդամության դեպքերի երիտասարդ աղջիկների շրջանում, ԱՄՆ-ի դատական կազմակերպություններից մեկը` Judicial Watch-ը, բացահայտել է նման դեպքեր Միացյալ Նահանգներում, և որ այս տեղեկությունը գաղտնի է պահվել հասարակությունից (խնդրում եմ տեսեք հետևյալ հղումը):

Սա 2011թ. զեկույց է, որում ասվում էր.

«Վաշինգտոն-19 հոկտեմբերի, 2011թ.

Judicial Watchըհանրային շահեր ներկայացնող խումբըորը հետաքննում է կառավարությանկոռուպցիոն գործարքները, այսօր հայտարարեցոր նոր փաստաթղթեր է ստացել ԱՄՆի Սննդի ևդեղերի ադմինիստրացիայից (FDA)` «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դրույթներիհամաձայնորտեղ մանրամասն նկարագրվում են մարդու պապիլոմավիրուսի (HPVպատվաստանյութի` «Գարդասիլի» բացասական արձագանքների մասին հաղորդումներըԱյդհաղորդումները մանրամասնում են 26 նոր մահվան դեպքերորոնք հաղորդվել են 2010թսեպտեմբերի 1-ից մինչև 2011թսեպտեմբերի 15-ըինչպես նաև նոպաներիկաթվածիկուրությանպանկրեատիտիխոսքի խանգարմանհիշողության կարճատև կորստի և ԳիյենԲարրեի (GuillianBarreսինդրոմի դեպքեր:

Փաստաթղթերը ստացվել են Սննդի և դեղերի ադմինիստրացիայի` պատվաստանյութի վնասակարդեպքերի հաշվետու համակարգիցորն օգտագործվում է ադմինիստրացիայի կողմիցպատվաստանյութերի անվտանգությունը դիտարկելու համարՓաստաթղթերը ձեռք ենբերվել 2011թսեպտեմբերի 15-ի դիմումի համաձայն և վերաբերում են 2010թսեպտեմբերի 1-իցմինչև 2011թսեպտեմբերի 15-ը եղած հաղորդումներին»:

Տարիների ընթացքում ես հրապարակել եմ տեղեկություններ Կոլումբիայում «Գարդասիլ»-ի կողմնակի ազդեցությունների մասին, սա հիմնական արդյունքների ամփոփումն է.

1.Պատվաստանյութերում օժանդակ նյութերը կարող են հանգեցնել աուտոիմունային խանգարումների, ինչպես բացատրում է բժիշկ Yehuda Shoenfeld-ը, ով ուսումնասիրել է այսպես կոչված ASIA-ի համախտանիշը: «Գարդասիլ» պատվաստանյութը պարունակում է ալյումին՝ մեկը այն օժանդակ նյութերից, որոնք պատասխանատու են «Գարդասիլ»-ից ազդված աղջիկների շրջանում նկատված աուտոիմունային հիվանդությունների համար: Մանրամասն կարող եք նայել այս հղմամբ:

2. Բացի ASIA-ի համախտանիշից, պատվաստված կանանց մոտ Կոլումբիայում նկատել ենք մի քանի այլ խանգարումներ: Դրանցից մեկը վաղ դաշտանադադարն է (մենոպաուզիան), երբ պատվաստումից ազդեցություն կրած կանանց մոտ հայտնաբերվում է ձվարանների վաղ անբավարարություն: Մենք այդպիսի մի քանի դեպքեր ենք ունեցել Կոլումբիայում, և սա հոդվածներից մեկն է այդ խանգարման մասին:

3. Գիյեն-Բարրեի (Guillain Barré) համախտանիշ. «Կանայք և աղջիկները, որոնք ստանում են «Գարդասիլ» պատվաստանյութը՝ կանխելու համար արգանդի քաղցկեղը, կարող են ենթարկվել նյարդային համակարգի հազվադեպ, բայց լուրջ հիվանդություն ձեռք բերելու ռիսկին՝ պատվաստումից հետո առաջին մի քանի շաբաթների ընթացքում»,- հաղորդում են հետազոտողները»,- խնդրում եմ նայել հետևյալ հղումները (1,2):

4. Ինչպես փաստում է ամերիկացի հետազոտող Լլոյդ Ֆիլիպսը, ում հետ ես անձամբ եմ հարցազրույց արել, «Գարդասիլը» չի վերացնում կամ կանխում քաղցկեղը, բայց կարող է մեծացնել քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Սա մեջբերում է իր կայքից. «MERCK ընկերությունը 100 մլն դոլար է ծախսել Գարդասիլի առաջին տարվա գովազդի վրա՝ մարդկանց հավատացնելու համար, որ պատվաստանյութը կարող է կանխել քաղցկեղը: Գարդասիլը ոչ կանխում, ոչ էլ վերացնում է քաղցկեղը: Փաստագրվել է, որ թե´ «Գարդասիլ»-ը և թե´ «Գարդասիլ» 9-ը առաջացնում են քաղցկեղ, և Merck-ի՝ FDA-ին ներկայացված սեփական բժշկական հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ Գարդասիլը առաջացնում է քաղցկեղով հիվանդանալու 44,6%-ով բարձր ռիսկ, եթե տրվում է արդեն իսկ HPV վիրուս տարած մեկին: Վարակը կարող է փոխանցվել միևնույն սրբիչը, ըմպելիքը, ատամի խոզանակը, հարդարանքի պարագաները և այլ իրեր օգտագործելուց, սեռական ակտիվ կյանքով ապրող ընկերոջից կամ ընտանիքի անդամից»:

Ձեր հետազոտությունը հրապարկելուց հետո արձագանք եղե՞լ է համապատասխանպետական օղակներից

Ես հրապարակել եմ մի քանի հոդվածներ «Գարդասիլ» պատվաստանյութի մասին, որոնցում ցույց եմ տալիս դրա ռիսկերը և վավերագրում տուժողների ցուցմունքները (կարող եք նայել այս տեսանյութը): Այն այս տարի ներկայացվեց Կոլորադոյում՝ HPV-ին նվիրված կոնֆերանսի ժամանակ: Ո´չ Կոլումբիայի կառավարությունը, ո´չ էլ առողջապահության նախարարությունը որևէ ձևով չեն արձագանքել իմ հոդվածներին:

Որպես հետազոտող ի՞նչ եք կարծում՝ Կոլումբիայում պատշաճ կերպով հետազոտո՞ւմեն կանանց մինչև պատվաստվելըորպեսզի բացառվեն կողմնակի ազդեցությունները

Չկա որևէ հետազոտություն, որ իրականացվում է Կոլումբիայում մինչև «Գարդասիլ»-ի կիրառումը, չնայած արտադրողը դեղի ներդիրում ասում է, որ պատվաստանյութը չպետք է կիրառվի, եթեաղջիկներն արդեն վարակված են HPV-ով կամ հղի են: Որպես փաստ` կոլումբիական Կարմեն ԴեԲոլիվար քաղաքում պատվաստանյութից տուժած աղջիկներից մեկը հղի է եղել, երբ պատվաստվելէ:

Քանի՞ դատական գործ է եղել Կոլումբիայումպատվաստանյութերի հետևանքներիփոխհատուցման համար:  

Այս պահին պատվաստանյութի բացասական հետևանքների համար փոխհատուցում պահանջողմիայն մեկ դատական գործ կա: Այն այժմ ընթացքի մեջ է. հայցվորները Merck ընկերությունիցպահանջում են 160 մլն դոլար:

Դուք ասացիքոր աշխատել եք այն փաստաբանի հետով այժմ աղջիկների պաշտպաննէ դատարանումՀատկապես ի՞նչ եք արել դատարանում:

Ես տրամադրել եմ ընդհանուր տեղեկություն և իսպաներեն են թարգմանել ուսումնասիրություններայլ երկրներից: Քանի որ իմ հետազոտությունը լրագրողական է, այն չի օգտագործվում անմիջապեսդատարանում. օգտագործվում են այն ուսումնասիրությունները, որոնք հրապարակվել են գիտականամսագրերում:

Քանի՞ կին է Կոլումբիայում կողմնակի բացասական ազդեցություն կրել HPV պատվաստանյութիցհամաձայն այդ դատական գործի:

Մոտ հազար. նրանցից 700-ն է ներկայացված որպես հայցվոր Merck ընկերության դեմ դատականգործում:

Կարո՞ղ եք մանրամասնել ամենավատ ազդեցություններըորոնք նրանք կրել են:

Կողմնակի շատ ազդեցություններ կան, որոնք թվում է ինքը` արտադրողը: Դուք կարող եք այդ ցանկը տեսնել այստեղ: Խնդրում եմ նկատել, որ այդ ցանկի վերջում ասվում է. «Կողմնակի ազդեցությունների ավելի ամբողջական ցանկի համար դիմեք Ձեր բժշկին»:

Ահա այն ազդեցությունները, որոնք ցանկում ներառված չեն.

1) Մահ, 2) ASIA-ի համախտանիշ (բացատրվում է 5-րդ հարցի պատասխանում), 3) Գիյեն-Բարրեի համախտանիշ (բացատրվում է 5-րդ հարցի պատասխանում), 4) վաղ դաշտանադադար (բացատրվում է նաև 5-րդ հարցի պատասխանում), 5) ուշագնացություն, 6) կաթված, 7) հիշողության կորուստ, 8) արյունահոսություն, 9) մազաթափություն, 10) տեսողության կորուստ, 11) անկանոն դաշտան, 12) դիզավտոնոմիա (Dysautonomia):

Ո՞վ պետք է փոխհատուցի աղջիկներինեթե նրանք հաղթեն դատարանում` Merck ընկերությու՞նըթե՞ կառավարությունը:

Merck ընկերությունը պետք է փոխհատուցի:

Դուք Ձեր պրեզենտացիայի մեջ ասում եքոր մինչև դատարան մտնելը աղջիկներըցույցեր են կազմակերպելԻ՞նչ էին նրանք պահանջումՁեր կարծիքով՝ ինչո՞ւ էրկառավարությունը լուռՆրանք այժմ է՞լ են լուռերբ աղջիկներն արդեն դատարանումեն:

Աղջիկները և նրանց ընտանիքները պատասխան էին պահանջում կառավարությունից, թե ինչու ենհիվանդացել պատվաստանյութից հետո, և ի՞նչ էր պատրաստվում անել կառավարությունը՝ նրանցբուժելու համար: Կառավարությունն արձագանքեց, որ աղջիկները «հոգեկան հիվանդ» են, նախապատրաստված պատասխան` հավանաբար խմբագրված Merck ընկերության կամ նրանցկողմից վճարված խորհրդատու կազմակերպության կողմից, որն օգտագործվեց մի քանիերկրներում` հայտարարելով, թե դա «զանգվածային հոգեբանական հիվանդության» դեպք է:

Իսկ ինչպե՞ս են աղջիկները դատարանում ապացուցելուոր այդ ազդեցություններըHPV պատվաստանյութի արդյունք են

Մի քանի բժիշկների և հետազոտողների վկայությունները կան, որոնք արձանագրել են, որ անմիջական կապ կա պատվաստանյութի և դրա կողմնակի ազդեցությունների միջև: Ավելին կարող եք նայել այստեղ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: