տուն Լուրեր Գալուստ Սահակյանը ՀԱԿ-ին հաջողություն է մաղթում

Գալուստ Սահակյանը ՀԱԿ-ին հաջողություն է մաղթում

98
0

galust

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ստորագրահավաք է սկսել՝ հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու նպատակով։ Դրա համար 27 պատգամավորի ստորագրություն է հարկավոր։ Խորհրդարանում լրագրողները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին, թե ՀԱԿ-ին կհաջողվի՞  բավարար թվով ստորագրություն հավաքել։ «Եթե Սահմանադրության փոփոխությունները 104 կողմով, 12 դեմով է անցել, հնարավո՞ր է հավաքել այդ ստորագրությունները»,-նշեց Սահակյանը: Ըստ նրա, եթե նույնիսկ հնարավոր լինի դիմել Սահմանադրական դատարան, ընտրախախտումների վերլուծականն այնպիսին չէ, որ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենա։

Միեւնույն ժամանակ Գալուստ Սահակյանը հաջողություն մաղթեց ՀԱԿ-ին այս հարցում, բայց և նշեց, որ դա իրենից չի կախված՝ նկատելով, որ ՀԱԿ-ն այն քաղաքական կշիռը չունի Ազգային ժողովում, որ նման նախաձեռնությունը մինչև վերջ կարողանա հաջողությամբ պսակել։

Մեր հարցին, թե ինչու՞ է անջատում Զարուհի Փոստանջյանի խոսափողը, իսկ մյուսներն, ովքեր թեմայից չեն խոսում, նման հրահանգ չի տալիս՝ պատասխանեց. «Զարուհի Փոստանջյանին էլ եմ դիտողություն անում, բացի այդ հետեւյալի մասին էլ խոսենք, որ այլ բան է, երբ զրպարտում է, երբ աղաղակում է, երբ մարդկանց վարքաբեկում է, սա այլ խնդիր է: Իմիջիայլոց, ես կարծում եմ, որ այսուհետ էլ անհրաժեշտ չէ անջատել, որովհետեւ կա հոդված, որը ոչ թե կարգազանցություն է այլ, ողբերգություն»: Սահակյանը նաեւ օրինակ է բերում. «Պատկերացրեք կառավարության կողմից մի զեկուցող գա, չզեկուցի նախագիծը եւ այլ բաների մասին խոսի։ Ասենք, դե լավ, խոսքի ազատություն է, թող խոսի՞, առավել եւս կանոնակարգը հատուկ սցենար է նախատեսում»,- ասաց ԱԺ նախագահը:

Ըստ Սահակյանի Զարուհի Փոստանջյանը սխալ տեղ է ընտրել անհնազանդության կոչեր անելու համար: «Անհնազանդության կոչեր այլ տեղեր են անում, ԱԺ-ում քննարկում են օրենքներ, օրինագծեր. սա է հիմնական լիազորությունների շրջանակը»,- նշեց ԱԺ նախագահը: