ԱԺ քառօրյայում առաջին ելույթը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանինն էր, ով ներկայացրեց մի շարք օրենսդրական առաջարկներ:
«Հարգելի գործընկերներ, ԱԺ 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանում լրացում կատարելու մասին առաջարկում կա մեկ կետ. էլեկտրոնային փաթեթի էլեկտրոնային-թվային ստորագրության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որին Պետաիրավական մշտական հանձնաժողովը տվել է համաձայնություն: Ունենք ևս 4 հարց և 2 միջազգային պայմանագիր: Տեղեկացնեմ, որ Կառավարության կողմից անհետաձգելի համարված սահմանամերձ գոտում հարկերից ազատելու մասին և շրջանառության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդգրկված է քառօրյա նիստերի օրակարգում: Հանձնաժողովներից ստացվել են նստաշրջանում ներկայացված օրենսդրական մի շարք առաջարկներ մինչև մեկ տարով քննարկումը հետաձգելու առաջարկներ: Քվեարկության է դրվում այս առաջարկը»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը:
106 «կողմ» քվեով Գալուստ Սահակյանի առաջարկն անցավ: