տուն Լուրեր Gallup. Հետխորհրդային երկրներից Հայաստանն ամենահյուրընկալն է միգրանտների համար

Gallup. Հետխորհրդային երկրներից Հայաստանն ամենահյուրընկալն է միգրանտների համար

78
0

2.thumb_

Հետխորհրդային երկրներից Հայաստանն ամենահյուրընկալ երկիրն է միգրանտների համար: Սա են վկայում Gallup միջազգային սոցիոլոգիական ծառայության հրապարակած տվյալները:

Նշենք, որ կազմակերպությունը հրապարակել է «Migrant Acceptance Index» զեկույցը:

Հետազոտության արդյունքների համաձայն, Հայաստանի միգրանտներին ընդունելու ցուցիչը 5.78 է գնահատվել, ինչն ավելի բարձր է, քան հետխորհրդային մյուս երկրներինը:

5.36 միավորով Հայաստանին հետևում է Թուրքմենստանը, 4.9 միավորով Ուզբեկստանը:
Ընդհանուր առմամբ, 138 երկրներից 8.26 միավորով առաջատար է Իսլանդիան, 8.25 միավորով Նոր Զելանդիան, 8.16 միավորով Ռուանդան:

Վերջին եռյակում են Հունգարիան (1.69), Մոնտենեգրոն (1.63), Մակեդոնիան (1.47):