Gallup-ի հարցումների արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ-ում ժողովրդի մեծամասնությունը (մոտ 60 %-ը) դժգոհ են դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների կառավարման եղանակներից: Միայն հարցվածների 26%-ն է հաստատել, որ երկու կուսակցությունները կարող են իրականում ներկայացնել ԱՄՆ հասարակության շահերը:
Հարցվածների մեծամասնությունը հաստատել է, որ երրորդ կուսակցությունը անհրաժեշտ է արդյունավետ ղեկավարում իրականացնելու համար:
Նշենք, որ ամերիկացիների դժոհությունը իշխանության գործունեության հանդեպ աճել է պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու շուրջ Կոնգրեսի երկու պալատների համաձայնության չգալու պատճառով: