HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալը ստացել է «Էմմի» հեռուստատեսային 67-րդ մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը` «Դրամատիկ լավագույն սերիալ» անվանակարգում:
«Կատակերգական լավագույն սերիալ» անվանակարգում հաղթել է «Փոխնախագահ» սերիալը, որը նույնպես ցուցադրվում է HBO հեռուստաալիքով:
«Գահերի խաղը» հաղթել է նաև «Դրամատիկ սերիալի լավագույն ռեժիսոր» և «Դրամատիկ սերիալի երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգերում: