տուն Լուրեր «Գահերի խաղ» սերիալի վերջին սեզոնը կցուցադրվի 2019-ին

«Գահերի խաղ» սերիալի վերջին սեզոնը կցուցադրվի 2019-ին

145
0

HBO հեռուստաալիքը պաշտոնապես հաստատել է տեղեկությունն այն մասին, որ «Գահերի խաղ» (Game of Thrones) ամերիկյան ֆենտեզի ժանրով դրամատիկ հեռուստասերիալի եզրափակիչ սեզոնը կցուցադրվի 2019-ին. հաղորդում է Entertainment Weekly-ն:

8-րդ սեզոնի ռեժիսորները կլինեն Դևիդ Բենիոֆը, Դեն Վայսը, Դևիդ Նաթերը: Ֆիլմը ստեղծողները հայտնել են, որ երկրպագուներին սպասվում է ընդամենը 6 սերիա, որոնցով էլ կավարտվի սյուժեի հիմնական պատմությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեռ հայտնի չէ վերջին սեզոնի թողարկման ստույգ ամսաթիվը:

Հեռուստասերիալը ստեղծվել է գրող Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» վիպաշարի հիման վրա։ Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել2011 թվականի ապրիլի 17-ին: