տուն Լուրեր Բլոգ Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը հուշագիր են ստորագրել

Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը հուշագիր են ստորագրել

141
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ հանդիպել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր։

ՀՀ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրել են հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: