տուն Լուրեր Գագիկ Ծառուկյանին կփոխարինի Արսեն Քարամյանը. 168.am

Գագիկ Ծառուկյանին կփոխարինի Արսեն Քարամյանը. 168.am

72
0

1424249203_usqxqvbumgrlqx7mgxaek0rsla

2015 թ. փետրվարի 20-ին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տեղի ունեցավ կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում խորհրդի նախագահի ընտրությունն էր: Խորհրդի նիստին մասնակցում էին խորհրդի 24 անդամներից 23-ը, որոնք առաջադրեցին և միաձայն խորհրդի նախագահ ընտրեցին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանին: Իր ելույթում Արսեն Քարամյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին վստահության համար և համոզմունք հայտնեց, որ բուհը կշարունակի բարձր մակարդակով իրականացնել իր գիտակրթական գործունեությունը։

«Բոլոր այն լավ ավանդույթները, որոնք կան Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում պետք է շարունակվեն, բայց միևնույն ժամանակ պետք է մտածել նոր ավանդույթների ձևավորման, գիտակրթական գործի կազմակերպման որակի բարձրացման, ուսումնառության և դասավանդման մեթոդների արդիականացման մասին: Արագ փոփոխվող դարաշրջանում բարձրագույն կրթությունը պետք է զարգանա համաշխարհային կրթագիտական միտումներին համընթաց, որովհետև միայն այդպես է հնարավոր ունենալ գիտակից ու բանիմաց քաղաքացիներ և ստեղծել գիտելիքահեն հասարակություն»,- նշեց Ա. Քարամյանը:

Առաջիկայում լրանում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հիմնադրման 70-ամյակը և խորհրդի նորընտիր նախագահը պատրաստակամություն հայտնեց ինստիտուտի բոլոր ժամանակների լավագույն շրջանավարտների ներուժի ներգրավմամբ հավուր պատշաճի նշելու բուհի հոբելյանը:

Շարունակությունը կարող եք ընթերցել սկզբնաղբյուր կայքում: