«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն այսօր ԱԺ-ում բրիֆինգի ընթացում առանձնացրեց երկու հիմնական հարցˋ քառօրյայի ընթացքում քննարկվող «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագիծը և ՎՊ-ի կողմից հաշվետվության ներկայացումը ԱԺ-ում, որին ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն այդպես էլ չներկայացավ:
Խոսելով ՎՊ-ի կողմից հաշվետվության ներկայացմանըˋ Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ քննարկման ընթացքում բացահայտ կերպով անտեսվեց «ԱԺ կանոնակագ» օրենքը:
«Քաղաքական շահեր են տեղի ունենումˋ ի հաշիվ ԱԺ արժանապատվության»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:
Նրա խոսքովˋ եթե ԱԺ քաղաքական մեծամասնության համար ընդունելի է դա, ապա կան քաղաքական ուժեր, որոնք չեն ցանկանում ԱԺ արժանապատվության հետ խաղալ:
Ինչ վերաբերում է «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետաձգմանը, պատգամավորը նշեց, որ «Ժառանգությունը» հույս չի ունեցել, որ հետաձգումը ինչ-որ էական բան կտա.
«Աննախադեպ բան էˋ ընդունվում է օրենք, որը չպետք է գործարկվի»,- ասաց Ռուբիկ Հակոբյանն ու նկատեցˋ դրականն այնէ , որ ԱԺ քաղաքական ուժերի ճնշման ներքո Գործադիրի հետ քննարկում եղավ, որի արդյունքում հնարավոր է կիրառվի կամավորության սկզբունք:
Անդրադառնալով երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից հրավիրված խորհրդաժողովինˋ պատգամավորը նշեց, որ քայլն իրոք պատասխանատու էր ու համարձակ:
Քննարկված հարցերը համաժողովրդական շարժման ներկայացուցիչների կողմից իմի կբերվեն և կներկայացվեն հանրությանը:
«Իշխանությունն էլ պետք է վերջ տա ինքնասիրահարվածությանը, թե ամեն ինչ նորմալ է : Պետք է բաց, համոզիչ մթնոլորտում քննարկումմներ անցկացնել, իսկ իշխանությունն էլ հրաժարվի սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու ծրագրից. եթե շարունակի այսպես ապահով Հայաստան կառուցել, ապա ժողովրդի զանգվածային ճնշման տակ կհեռանա»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը: