տուն Լուրեր Գագիկ Ծառուկյանը պետք է տարանջատի բիզնեսն ու քաղաքականությունը. Գալուստ Սահակյան

Գագիկ Ծառուկյանը պետք է տարանջատի բիզնեսն ու քաղաքականությունը. Գալուստ Սահակյան

91
0

Գալուստ-Սահակյան

Այլ բան է ունենալ բիզնես, այլ բան է զբաղվել բիզնեսով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով երեկ Հովիկ Աբրահամյանի արած հայտարարությունը, որ ինքը բիզնես չունի: ԱԺ նախագահը  հավաստիացրեց, որ Հովիկ Աբրահամյանը մինչև ուշ գիշեր զբաղվում է իր գործով և բիզնեսով չի զբաղվում:

Լրագրողների այն հարցին, թե Գալուստ Սահակյանը նույնը կարո՞ղ է ասել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի մասին, ով հայտնի է իր բիզնեսով՝ նշեց, որ վերջինս չի կարող զբաղվել բիզնեսով:

Գալուստ Սահակյանը նշեց, որ ինքն, իհարկե, լավ է զգում, երբ մարդիկ զբաղվում են բիզնեսով, բայց պաշտոնյանները չպետք է բիզնեսով զբաղվեն։

Իսկ թե ինչով պետք է զբաղվի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` Գալուստ Սահակյանն ասաց, որ  կարող է զբաղվել և քաղաքականությամբ, և բիզնեսով, բայց վերջում է պետք է տարանջատի և որոշիˋ ինչով զբաղվել. «Իմ կարծիքով Հայաստանի համար ավելի անհրաժեշտ է բիզնեսը, քան քաղաքական գործունեությունը, քաղաքական գործունեությամբ պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները, որոնք տարիներ շարունակ անցել են փորձությունների ճանապարհով, ունեցել են կտտանքներ, վերելքներ և վայրէջքներ»: