տուն Լուրեր Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է Կենտրոն TV-ի հնաբնակներին

Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է Կենտրոն TV-ի հնաբնակներին

160
0

Կենտրոն հեռուստաընկերության անձնակազմը՝ Գագիկ Ծառուկյանի և Ծառուկյանների ընտանիքի գլխավորությամբ երեկ մեծ շուքով տոնել է հեռուստաընկերության հիմնադրման 15 տարին: Տոնական միջոցառմանը ներկա են եղել քաղաքական և հասարակական գործիչներ, սպորտի և մշակույթի երախտավորներ, գործընկեր հեռուստաընկերությունների ղեկավարներ և շոու բիզնեսի հայտնի դեմքեր: Տոնական միջոցառումը մեկնարկել է Կենտրոն հեռուստաընկերության գործունեության 15 տարվա մասին պատմող ֆիլմով, ինչից հետո Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է հեռուստաընկերության հնաբնակներին, ամենավարկանիշային հաղորդումների հեղինակներին և լավագույն աշխատակիցներին: Շնորհավորելով Կենտրոնի աշխատակազմին հոբելյանական տարեդարձի կապակցությամբ՝ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ անցած 15 տարում հեռուստատեսությունը զարգացել է, համալրվել բազմաբովանդակ հաղորդաշարերով, եղել լրատվական, քաղաքական ուղղվածության հաղորդումների առաջատարներից մեկը: Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ պարգևատրված բոլոր աշխատակիցները ընտրվել են բացառապես արդարության սկզբունքով: Հաշվի է առնվել հաղորդումների դիտողականությունը, հանրության վերաբերմունքը և իհարկե, նվիրված ու սրտացավ աշխատանքը: