տուն Լուրեր Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի «Հեսփերուս» ՍՊԸ-ի հետ

Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի «Հեսփերուս» ՍՊԸ-ի հետ

136
0

gagik-3-604x400

Այսօր 1in.am լրատվականը լուր էր տարածել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող«Հեսփերուս» ՍՊԸ-ի աշխատակիցը ամիսներ շարունակ աշխատավարձ չի ստացել և ճարահատյալ նամակով դիմել է Ծառուկյանին՝ հորդորելով ծանոթանալ խնդրին, լուծում տալ դրան, քանի որ «դա չի սազում «Ծառուկյանի՝ գործարարի լավ համբավին»:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Araratnews.am-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկատվությունը` որակելով այն զրպարտություն:

« Ցավում եմ, որ այս լրատվամիջոցը շարունակում է իր զրպարտչական գործունեությունը», -ասաց Իվետա Տոնոյանը, հավելելով, որ Գագիկ Ծառուկյանը որեւէ կապ չունի «Հեսփերուս» ՍՊԸ -ի հետ, հետևաբար չէր կարող որևէ աշխատակցի աշխատավարձը չվճարել:
« Կրկնում եմ, որ «Հեսփերուս» ՍՊԸ-ն Գագիկ Ծառուկյանին չի պատկանում»,- մեկ անգամ եկս նշեց Իվետա Տոնոյանը: