տուն Լուրեր Գաբրիել Սարգսյանը՝ հաղթող, Հրանտ Մելքումյանը՝ երկրորդ մրցանակակիր. Chess Classic FIDE OPEN

Գաբրիել Սարգսյանը՝ հաղթող, Հրանտ Մելքումյանը՝ երկրորդ մրցանակակիր. Chess Classic FIDE OPEN

102
0

Լոնդոնում ավարտվել է London Chess Classic  գերմրցաշարի շրջանակներում անցկացվող Chess Classic FIDE OPEN շախմատի միջազգային մրցաշարը (288 մասնակից, 9 տուր): Վերջին տուրից հետո միանգամից երեք գրոսմայստեր վաստակե են 7.5-ական միավոր:

ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է ազգային թիմի ևս մեկ անդամ՝ Հրանտ Մելքումյանը, որը մրցաշարի ամբողջ ընթացքում առաջատարի դիրքում է եղել:

Հայաստանցի գրոսմայստերները գերազանցել են երրորդ հորիզոնականը զբաղեցրած Ֆրանսիայի ներկայացուցիչ Սեբաստիան Մազեին: