Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցով, իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնը գրել է. «Հեռախոսազրույցի ընթացքում որոշում ենք կայացրել մարտի 16-ին արտակարգ հանդիպում կազմակերպել Դոնալդ Թրամփի և G7-ի բոլոր ղեկավարների հետ՝ տեսակոնֆերանսի միջոցով: Մենք կհամակարգենք պատվաստանյութերի և բուժումների վերաբերյալ հետազոտությունները, ինչպես նաև կաշխատենք տնտեսական և ֆինանսական միջոցառումների ուղղությամբ»: