տուն Աշխարհ G7-ի երկրները համատեղ կպայքարեն կորոնավիրուսի սպառնալիքի դեմ

G7-ի երկրները համատեղ կպայքարեն կորոնավիրուսի սպառնալիքի դեմ

192
0

Մեծ յոթնյակի երկրները (G7) պայմանավորվում են նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վերաբերյալ համատեղ որոշում կայացնել։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը։

Նա նշել է, որ այս հարցով Յոթնյակի երկրների առողջապահության նախարարների  հեռախոսային խորհրդակցության միջոցով կքննարկեն հարցը։

«Կարիք չկա, որ մեկ երկիրը միջոցներ կիրառի, հատկապես եվրոպայում»,- հավելել է Շպանը։

Նշենք, որ G7-ին անդամակցում են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Ֆրանսիան։

Հիշեցնենք, որ Չինաստանում բռնկված կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 57 մարդ, եւ արձանագրվել է վարակի եւս 2829 դեպք։ Մյուս ասիական երկրներում վարակվել են 96 հոգի, Եվրոպայում` 23, Հյուսիսային Ամերիկայում` 13, Ավստրալիայում` 12, իսկ աշխարհի այլ շրջաններում` 5 հոգի։