տուն Աշխարհ G7-ի առաջնորդների գագաթնաժողովը չեղարկվել է

G7-ի առաջնորդների գագաթնաժողովը չեղարկվել է

180
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է G7-ի առաջնորդների հանդիպումը, որը պետք է կայանար հունիսին, ԱՄՆ տարածքում։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը։

Չեղարկման պատճառը կորոնավիրուսային վարակի տարածումն է։ Ծրագրվում է գագաթնաժողովն անցկացնել տեսակապով։

Նշենք, որ G7-ի կազմի մեջ են մտնում ԱՄՆ-ը, Գերմանիան, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան։