Ինչպես ավելի վաղ հայտնել էինք «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին առևանգել էին Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները:
Yerevannews.am-ը կապ է հաստատել Արսեն Ավետիսյանի կնոջ՝ Իզաբելլա Մելքումյանի հետ՝ հասկանալու համար ինչ նորություն կա Արսեն Ավետիսյանի առևանգումից: Վերջինիս ունեցած վերջին տեղեկության համաձայն՝ Արսեն Ավետիսյանին չարաբաստիկ (հիշենք Հարսնաքարում տեղի ունեցած միջադեպը) Ավանից տեղափոխել են Պռոշյանի հիվանդանոց: