տուն Քաղաքական Հայաստան Freedom House-ի զեկույցի պատմության մեջ ոչ մի երկիր ժողովրդավարության պատմության այն աստիճանի...

Freedom House-ի զեկույցի պատմության մեջ ոչ մի երկիր ժողովրդավարության պատմության այն աստիճանի առաջընթաց չի ունեցել, ինչքան ՀՀ-ն. վարչապետ

221
0
Նիկոլ Փաշինյան

Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը:

Վարչապետ Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը:

«Freedom House կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որտեղ ինչ է ասվում. Հայաստանն արձանագրել է Freedom House կազմակերպության անցումնային երկրներ զեկույցի պատմության մեջ ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը: Այսինքն՝ Freedom House-ի զեկույցի պատմության մեջ ոչ մի երկիր ժողովրդավարության պատմության այն աստիճանի առաջընթաց չի ունեցել, ինչքան ՀՀ-ն: Այդ ինչի՞ շնորհիվ է: Թույլ տվեք ասել՝ մեր բոլորի կոլեկտիվ աշխատանքի շնորհիվ է: Այդ թվում՝ արտախորհրդարանական շատ ուժերի կոլեկտիվ աշխատանքի շնորհիվ է՝ ՀԿ-ների, ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության»,-ի պատասխան հնչեցված հարցի՝ նշեց վարչապետը: