տուն Լուրեր Ֆրանսիայում լռության օր է

Ֆրանսիայում լռության օր է

119
0

monuments

Ֆրանսիայում այսօր լռության օր է հայտարարվել. երկրում վաղը կայանալու են նախագահական ընտրությունները. հաղորդում է Ria.ru-ն:

Թեկնածուների մեծ մասն իրենց քարոզարշավն ավարտել էին դեռ ապրիլի 20-ին՝ Փարիզի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հրաձգության հետևանքով:

Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 11 թեկնածու: Ֆավորիտները 4-ն են, ամենաբարձր վարկանիշն ունի Էմանուել Մակրոնը՝ 23%: Ֆրանսիացիների ավելի քան մեկ քառորդը դեռևս չի որոշել, թե ում է տալու իր ձայնը։

Ամենաշատ ձայն հավաքած երկու թեկնածու կանցնեն երկրորդ փուլ, որը նշանակված է մայիսի 7-ին: