Ֆրանսիայի արդարադատության նախարար Ֆրանսուա Բայրուն երկրի ՊՆ ղեկավար Սիլվի Գուլարի հետքերով հայտարարել է կառավարությունից հեռանալու մասին. հաղորդում է France Presse գործակալությունը:
«Ես որոշում եմ կայացրել մասնակցություն չունենալ նոր կառավարությունում»,- հայտնել է նախարարը:
Պաշտոնյան նշել է նաև այսօր մամուլի ասուլիս հրավիրելու մասին:
Բայրուն MoDem կուսակցության ղեկավարն է, որի առնչությամբ հետաքննություն է տարվում:
Նշենք, որ նախօրեին հրաժարական էր տվել նաև Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Սիլվի Գուլարը: