տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրն այրվել է ավելի քան 700 ավտոմեքենա

Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրն այրվել է ավելի քան 700 ավտոմեքենա

140
0

Bastille Day 2015

Ֆրանսիայում պետական ամենակարևոր տոնի` Բաստիլի գրավման օրը, որը նշվում է հուլիսի 14-ին, խուլիգանների կողմից այրվել է 721 ավտոմեքենա: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը: Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

Նախարարության տվյալներով` բերման է ենթարկվել 603 մարդ: Հրդեհումների մեծ մասը տեղի է ունեցել հուլիսի 13-ի` լույս 14-ի գիշերը: ՆԳՆ-ում ասել են նաև, որ նախորդ տարվա համեմատ հրդեհումների թիվն աճել է 23 տոկոսով, ձերբակալվածների թիվը` 68-ով: