տուն Լուրեր Ֆրանսիայում ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր

Ֆրանսիայում ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր

117
0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր կհռչակվի: Այս մասին Մակրոնը հայտարարել է փետրվարի 5-ին՝ Ֆրանսիայում հայկական ընկերությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ, հայտնում է TACC-ը:

Նախագահի խոսքով՝ Ֆրանսիան 1915 թվականից սկսած ցեղասպանությանը տալիս է իր անվանումը՝ հանցագործություն մարդկության ու քաղաքակրթության դեմ, «որը 2001 թվականին երկարատև պայքարից հետո ճանաչվեց արդեն օրենքով»:

«Ֆրանսիայի հայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն  է։ Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողության մի մասնիկն է, այն պետք է հիշատակվի մեր հանրապետությունում։ Ինչպես դուք, մենք էլ ձեզ հետ, ջանք չենք խնայի պայքարելու ժխտողականության դեմ, որը վիրավորում է զոհերի հիշատակը և ապրողների պատիվը»,- ասել է նա։