Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն իր երկրում ապրող մուսուլմաններին հավաստիացրել է, որ վերջիններս վայելում են իշխանության աջակցությունը: Այս մասին պաշտոնյան գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:
«Ցանկանում եմ Ֆրանսիայի քաղաքացի մուսուլմաններին հավաստիացնել, որ ես աջակցում եմ իրենց: Յուրաքանչյուր ֆրանսիացի պետք է պաշտպանված լինի», — ասվում է գրառման մեջ:
Վալսը նշել է, որ Ֆրանսիայում հակաիսլամական տրամադրությունների աճի ֆոնին մի քանի մզկիթ է ավերվել:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ից ի վեր իսլամիստ ծայրահեղականների կողմից իրականացված բռնարարքներից հետո երկրում գրանցվել է մուսուլմանների վրա հարձակման 21 և հարձակման սպառնալիքի 33 վտանգ: