տուն Լուրեր Ֆրանսիայի հրապարակում արդեն վրաններ են տեղադրում

Ֆրանսիայի հրապարակում արդեն վրաններ են տեղադրում

115
0

Երեւանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ավարտից հետո հնչում է բարձր երաժշտություն: Ինչպես նախորդ գիշեր, այսօր եւս վրաններ են տեղադրվել, որպեսզի ցուցարարները գիշերեն:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակը երեկվանից փակ է. մասնավորապես, փակ է Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց, Բաղրամյան-Մոսկովյան փողոցների հատվածները, Թումանյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկը, Սայաթ-Նովայի պողոտայի հատվածը, Հյուսիսային պողոտայի հատվածը։   Ֆրանսիայի հրապարակը այժմ էլ բոլոր կողմերից շարունակում է շրջապատված մնալ նստարաններով: