տուն Լուրեր Ֆրանսիայի դպրոցներում կարգելվեն բջջային հեռախոսները

Ֆրանսիայի դպրոցներում կարգելվեն բջջային հեռախոսները

94
0

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են արգելել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում. հաղորդում է Agence France Presse-ն՝ հղում կատարելով երկրի կրթության նախարար Ժանա-Միշել Բլանկեին:

«Այսօր երեխաներն այլևս չեն խաղում դասամիջոցների ժամանակ, նրանք պարզապես ժամանակ են վատնում սմարթֆոնների վրա: Կրթության տեսանկյունից դա մեծ խնդիր է», — ասել է նախարարը:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2018-ի սեպտեմբերից: